Մենք սովոր ենք առաջնորդվել մեծամասնության կարծիքով: Վախենում ենք, որ մեզ չեն ընդունի ընկերները, ծնողները, հասարակությունը: Համակերպվում ենք այն նախապաշարմունքների հետ, որոնց հետ համակերպվել չենք ուզում: Աչք ենք փակում այն արարքների վրա, որոնք չենք ուզում հանդուրժել, և ընդունում ենք այն կարծիքները, որոնք չենք ուզում ընդունել:
Սակայն տարբերվելը նորմալ է: Նորմալ է հոգնել ու հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին: Նորմալ է ընդունել սեփական մարմինը՝ իր բոլոր առանձնահատկություններով: Նորմալ է ինքնարտահայտվել արտաքին տեսքի միջոցով: Նորմալ է սիրել նրան, ում ուզում ես սիրել, ու շփվել մարդկանց հետ՝ անկախ ազգությունից, մշակութային, ռասային և լեզվական տարբերություններից: Նորմալ է չհանդուրժել բռնությունը և թույլ չտալ ուրիշներին քեզ մանիպուլյացիայի ենթարկել: Նորմալ է ասել «ոչ», եթե ուզում ես ասել «ոչ»:
Մեր արշավը հենց դրան է նվիրված: Տարբեր երկրներից մարդիկ կաջակցեն քեզ, կկիսվեն իրենց պատմություններով ու կպատմեն, որ նորմալ է քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս:
Հոգնած լինելն ու սեփական հոգեկան առողջության մասին հոգալը նորմալ է։ Նորմալ է ընդունել սեփական մարմինն իր բոլոր առանձնահատկություններով։ Արտաքին տեսքով ինքնաարտահայտվելը նորմալ է։ Նորմալ է սիրել նրան, ում ցանկանում ես սիրել և շփվել անկախ ազգությունից, մշակութային, ռասայական և լեզվական տարբերություններից: Նորմալ է չհանդուրժել բռնությունը և թույլ չտալ, որ ուրիշները մանիպուլացնեն քեզ։ Ոչ ասելը նորմալ է, եթե ուզում ես ոչ ասել:
Խնդրում ենք ընտրել ենթագրերը
Այս կայքը օգտագործում է cookies ֆայլերը տվյալների պահպանման համար: Շարունակելով օգտագործել կայքը, դուք համաձայնվում եք օգտագործել այս ֆայլերը:
OK
Նորմալ է գենդերային կարծրատիպեր հերքելը
Նորմալ է սեփական հոգեկան առողջության մասին հոգ տանելը
Նորմալ է ոտնձգություններ (բռնություն) չհանդուրժելը
Նորմալ է սոցիալական ցանցերում էջ չունենալը
Նորմալ է շփվել՝ չնայած ամեն ինչին
Նորմալ է սեփական մարմինը սիրելը
Նորմալ է տարբերվելը
Նորմալ է արտաքինի միջոցով ինքնարտահայտվելը
Նորմալ է հարաբերությունների մեջ լինել այն մարդու հետ, ում հետ ուզում ես